Հատվող եթեր

Ուղղանկյուն կամ քառակուսի տախտակ և գունավոր թելեր՝ գոբելենագործի «գործիքները»․ «Հատվող եթեր»

Փայտեր, որոնք կկազմեն ուղղանկյուն կամ քառակուսի տախտակ, թելեր, որոնք պետք է ամրացնել իրար դեմ դիմաց փայտիկներին ու ստանալ հիմք, և բազմաթիվ գույներով թելեր ու անսահման երևակայություն՝ ստեղծագործելու համար։ Սրանք այն պարագաներն են, որոնք անհրաժեշտ են դեկորատիվ կիրառական արվեստի ճյուղերից մեկով՝ գոբելենագործությամբ զբաղվելու համար։

Յուրօրինակ գեղարվեստական մտածողություն, տեխնիկական բարձր վարպետություն, ստեղծագործական անսպառ թռիչք, ինքնատիպ լուծումներ, գունային ներդաշնակ համադրություն. ահա արվեստագետի ստեղծագործական աշխարհը։

Այս բարդ, բայց և միևնույն ժամանակ անչափ հմայիչ արվեստի՝ ժամանակակից գոբելենագործության վառ ներկայացուցիչներից է դեկորատիվ արվեստի նկարչուհի Հասմիկ Ղազարյանը։ Նա սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, հետագայում ավարտել Մոսկվայի Ստրոգոնովի անվան պետական գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ինտերիերի ֆակուլտետը։

Արվեստագետի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, Մոսկվայի Ռուսական դեկորատիվ արվեստների թանգարանում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:

Հասմիկ Ղազարյանը, փայլուն տիրապետելով արվեստի այս ինքնատիպ ոճի կանոններին և յուրահատկություններին, երկար տարիներ դասավանդում է և փոխանցում իր գիտելիքները նոր սերնդին՝ սերմանելով այս յուրահատուկ արվեստի նկատմամբ սեր և ստեղծագործական անսպառ ոգի։ Զրույց դեկորատիվ արվեստի նկարչուհի Հասմիկ Ղազարյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button