Վերնատուն

Հոբելյանական ցուցահանդես՝ Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում․ «Վերնատուն»

Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը 25 տարեկան է։ Հոբելյանական տարվա առաջին ցուցահանդեսը կբացվի Ակադեմիայի շրջանավարտ և դասախոս, «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի «Իրականությունների միջև» ցուցադրությունով։

Գեղարվեստի Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանն ասում է, որ Ակադեմիայի հիմնադրման օրվանից կարևոր է եղել ոչ միայն Գյումրիի կամ Հայաստանի համար նկարիչներ պատրաստելը, այլև միջազգային մակարդակի արվեստագետներ կրթելը։ Սարգիս Հովհաննիսյանն այսօր կայացած արվեստագետ է ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային մակարդակով։

«Այն, ինչ ցուցադրելու եմ, վերացական աշխատանքներ են, որոնք հատուկ արվել են այս ցուցադրության համար։ Իմ նպատակն է, որ մենք առերեսվենք այսօրվա իրականությանը։ Արվեստի գործերը դիտելու խնդիր կա, ուզում եմ երկխոսություն ստեղծվի արվեստի ու դիտողի միջև, և վերացական աշխարհը «լսելի» դառնա»,– ասում է Սարգիս Հովհաննիսյանը։ Սարգիս Հովհաննիսյանի «Իրականությունների միջև» ցուցադրությունը կբացվի փետրվարի 22-ին, ժամը՝ 15:00-ին, ՀԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի ցուցասրահում։

Back to top button