Հաջողության նոտա

Ինքդ քո դեմ պայքարիր, որ ուրիշին չպարտվես․ Տիգրան Արզաքանցյանի «Հաջողության նոտան»

Պետք է պայքարել և երբեք չհանձնվել՝ ասում է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը։ Նա կարևորում է ազնվությունը, հայրենիքի նկատմամբ սերն ու ծնողների նկատմամբ հարգանքը։ «Երբ մարդը հարգում է իր ծնողին, լսում է մեծին, ընտանիքում ամեն բան ճիշտ է կառավարվում։

Ծնողները զավակների համար օրինակ են, նրանք նայում են քեզ ու քեզնից սովորում այն, ինչ տեսնում են», – ասում է Արզաքանցյանը։ Նրա համար կարևոր է առողջ ապրելակերպը, ասում է՝ հոգին ու մարմինը պետք է ներդաշնակ լինեն և հավելում, որ պետք է նաև բնության հետ ներդաշնակ լինել:

«Ժամանակն էլ պետք է կարողանաս օգտագործել հօգուտ քեզ, քանի որ այն միշտ քո դեմ է աշխատում»,– ասում է քաղաքական գործիչը։ Նա ընկերներին կոչ է անում վերադառնալ հայրենիք, քանի որ «ինչ ունենք, մեր երկրում է, դրսում ոչինչ մերը չէ, մերն այստեղ է, օտար ափերում ստեղծածը քոնը չէ»:

Back to top button