Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայ կամավորները հայերենի իմացությունը խորացնելուց բացի ուսումնասիրում են նաև ռուսերենը․ «Սփյուռքի ձայնը»

Աստղագիտություն և հոգեբանություն. սփյուռքահայ կամավորներ Անի Ֆանուսին՝ Միացյալ Թագավորությունից և Գարին Նահապետյանը՝ Լիբանանից այս առարկաներն են ուսումնասիրել իրենց երկրներում։

Ընդամենը մեկ ամիս է, ինչ Հայաստանում են՝ «Դեպի Հայք» կազմակերպության շնորհիվ, բայց արդեն հասցրել են աշխատանք գտնել:

Լիբանանից Գարինը նշում է, որ Լիբանանում իրավիճակը գնալով վատանում է, հայերը լքում են երկիրը, նրանցից շատերը նախընտրում են գալ Հայաստան։ «Իմ ծնողներն այսօր այնտեղ են, ես եկել եմ այս ծրագրով, եթե աշխատանքիս հարցերը լուծվեն, կմնամ Հայաստանում»։ Գարինն ասում է, որ այստեղ շատ լիբանանահայերի է հանդիպել, որոնք էլ նրան օգնել են բնակարանի ձեռք բերման ժամանակ։

Անին, որը ծնվել է Անգլիայում, ապրում է Լոնդոնում, ավելի կարճ է Հայաստանում մնալու։ Անգլիայում երեք տարի աստղագիտություն է ուսումնասիրել, սակայն Հայաստանում նախընտրել է ՏՏ ոլորտում աշխատել։

«Ես գիտության մարդ չեմ, իմ զբաղվածություններն ու հետաքրքրությունները պարբերաբար փոխվում են, ավելանում և այլն։ Թեև աստղագիտությունը ևս ինձ հետաքրքրում է և այստեղ արդեն պայմանավորվել եմ Բյուրականի աստղադիտարանի աշխատակազմի հետ՝ այնտեղ այցելելու համար»,- նշում է։

Աղջիկները վստահ են, որ Հայաստանում շատ բան կսովորեն, ավելացնում են նաև, որ սփյուռքահայ այլ երիտասարդների հետ հանդիպման մասին դեռ մտածել են իրենց երկրներում։ «Մենք թեև նոր ենք եկել, սակայն արդեն փորձում ենք ծանոթություններ ու շփումներ ունենալ մեր հայրենակիցների հետ, որոնք նույն ազգությունն ունեն, սակայն հաճախ այլ մտածողություն »,- ասում են։

Back to top button