Երաժշտական եռանկյունի

Լևոն Մուրադյան․ հայ կատարողական արվեստը Պորտուգալիայում․ «Երաժշտական եռանկյունի»

Ինչպե՞ս ստացվեց, որ Հայրիկ և Մարո Մուրադյանների ընտանիքում ծնված և ձևավորված երաժիշտը ընտրեց դասական երաժշտությունն ու թավջութակը: Այս հարցին Լևոն Մուրադյանը պատասխանում է ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։

Կարևորը ընտանիքի որդեգրած արժեհամակարգն է, որը թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել դեռևս վաղ հասակում և արվեստի մթնոլորտը, որը ուղղորդում է երիտասարդին դեպի բարձր մշակույթ։ Անշուշտ, կարևոր են նաև կրթությունն ու ուսուցիչները։ Լևոն Մուրադյանը 14 տարեկանից հրավերներ է ստացել աշխարհի լավագույն դիրիժորներից և նվագախմբերից։

Երաժշտի համար կարևոր է նաև մրցույթները։ 10 տարեկանում արժանացել է առաջին մրցանակին երիտասարդ հայ երաժիշտների մրցույթում, հետագայում մասնակցել է Պաբլո Կազալսի և Չայկովսկու միջազգային մրցույթներին, Պորտուգալիայի Ջուլիա Կարդոնայի թավջութակահարների մրցույթում առաջին մրցանակն է ստացել։

«Անշուշտ, ինձ գրավում է նաև կամերային երաժշտությունը իր բոլոր դրսևորումներով՝ մենանվագներից մինչև տրիոյի, կվարտետի և անսամբլի ձևաչափերը»,- ասում է թավջութակահարը։ Լևոն Մուրադյանը, բնակվելով Պորտուգալիայում, կատարում է բազմաթիվ ձայնագրություններ, դասավանդում է և պրոպագանդում հայ դասական և ժամանակակից երաժշտությունը։

Back to top button