Հաջողության նոտա

Հաջողության գրավականը ամուր գիտելիքն է. լեզվաբան Հայկուհի Մուրադյան․ «Հաջողության նոտա»

ԵՊՀ ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Հայկուհին ստացել է Քեմբրիջի համալսարանի DELTA որակավորում, որը համարվում է մանկավարժական բարձր որակավորումներից մեկը աշխարհում:

Հայաստանյան և միջազգային տարբեր բուհերում և կազմակերպություններում դասավանդելով մոտ 15 տարի` նա իրականացրել է մի շարք հետազոտություններ, նաև բազմաթիվ թարգմանությունների, հոդվածների հեղինակ է:

Ղեկավարում է «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնը։ Կարծում է, որ մանկավարժը պետք է լինի գրագետ և հմուտ, սակայն ոչ պակաս կարևոր են ազնվությունը, գիտելիքները փոխանցելու և նորը ընդունելու ունակությունները:

Back to top button