Հայկական հարց

Հաճնի որբերին փրկել չհաջողվեց․ «Հայկական հարց»

Դավիթ Ադամյանը Կիլիկիայի տարբեր քաղաքներում փորձում էր բացել որբանոցներ։ Այս աշխատանքին զուգահեռ՝ նա մասնակցում էր հայ որբերի հավաքագրմանը և փրկությանը նաև «Մեկ ոսկի՝ մեկ հայ» կարգախոսով։

Հայկական բարեսիրական կազմակերպությունների շնորհիվ որբանոցներ են բացվում Մարաշում և Ուրֆայում։ Շուտով վերսկսվում են հայերի ջարդերը Կիլիկիայում։ Առաջնահերթ է դառնում հայ որբերի տեղափոխման խնդիրը։

Կենտրոնում՝ Զապել Եսայան

Այդ գործին են լծվում Զապել Եսայանն ու Միհրան Տամատյանը։ Մասնավորապես Ադանայից որբերին տեղափոխում են Մերսին, հետո՝ Բեյրութ և Զմառ։ Այնթափի հայ որբերը նույնպես հաստատվում են Լիբանանի և Սիրիայի բնակավայրերում։ Բոլորովին այլ ճակատագիր են ունենում Հաճնի որբերը։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 9-րդ:

Back to top button