Ծովահայեր

Լեռնային ծովամարտն ու հայոց՝ «մի ծողկով գարունը». «Ծովահայեր»

10-րդ դարում Աշոտ Երկաթ արքայի փոքրաթիվ զորքը ռազմավարական խորամտության շնորհիվ, ընդամենը 11 նավակով ու փոքրաթիվ զորքով Սևանի ծովամարտում պարտության մատնեց թշնամու զորքին։ 20-րդ դարում, Հայաստանի առաջին հանրապետությունը կազմավորելիս, ստեղծվեց առաջին ռազմածովային նավատորմիղը, ու առաջին ռազմանավը կոչվեց «Աշոտ երկաթ»։

«Մեր հաղթանակները» շարքի երկրորդ հատորում ասվում է․ «Սևանա լճի ճակատամարտը մեր ռազմարվեստի գագաթներից մեկը հանդիսացող հաղթանակներից է, որը մտահղացման առումով արժանի է համաշխարհային ռազմարվեստի ամենաուշագրավ մարտերից մեկը կոչվելու»:

10-րդ դարում Հայաստանն ասպատակող Բշիրն իր զորքով այդ ժամանակ իրար հետևից պարտություն էր կրում։

Պատմական իրադարձություններով պայմանավորված՝ 925 թվականին Աշոտ Բ արքան հաստատվել էր Սևանա կղզում։ Արքայի փոքրաթիվ զորքը ռազմավարական խորամտության շնորհիվ, Սևանի ծովամարտում պարտության է մատնում թշնամու զորքին։

Մեր երկաթյա արքայի լեռնային ծովամարտում տարած փառահեղ հաղթանակի ուշագրավ դրվագների ու մարտավարական հնարքների մասին ռազմարվեստի պատմաբան, «Մեր հաղթանակները» քառահատորյակի հեղինակային խմբի ղեկավար Սուրեն Մարտիկյանն է պատմում։   

10-րդ դարում չունենալով ծովային նավատորմ՝ ծովամարտի ու ճիշտ ռազմավարության շնորհիվ կերտվեց փառահեղ հաղթանակ։

20-րդ դարում Սևանի ռազմավարական ու ռազմական նշանակությունն ընդգծվեց, երբ 1918 թվականի մայիսին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։  

Անկախացումից  ուղիղ մեկ տարի անց՝ 1919-ի մայիսին, Սևանա լճում ձևավորվեց Հայաստանի հանրապետության ռազմածովային նավատորմիղը։ Ռազմածովային նավատորմիղն առաջինն ու վերջինն էր՝ անկախ Հայաստանի պատմության ընթացքում։

Այդ ժամանակաշրջանում Հայաստանն անկախանալով սահմանագծվեց ու սահմանափակվեց իր պատմական տարածքի մի հատվածում։ Վարդենիսը բնակեցված էր թուրքերով և Սևանա լճից Հայաստանի Հանրապետությանը վտանգ էր սպառնում։ Նորաստեղծ նավատորմիղի առաջին և ամենամեծ նավը «Աշոտ երկաթն» էր։ Սևանի ռազմածովային նավատորմիղի պատմությանը քաջածանոթ է պատմական, գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը։

«Սկզբնական շրջանում ռազմական նավատորմիղն ուներ ընդամենը 1 նավ՝ «Աշոտ Երկաթը»։ «Աշոտ Երկաթը» առագաստանավ էր՝ երկու կայմով թնդանոթներով զինված, ռուսերեն այդ տիպի նավերն անվանում էին «շխուն»։ Այն կառուցված էր Ելենովկայում (Սևան քաղաքն այն ժամանակ Ելենովկա էր կոչվում)։ Կառուցմանը մասնակցել են ռուս ռազմածովային սպաներ՝ Բալթյան նավատորմից հրավիրված»։

1 տարի անց Հայաստանը խորհրդայնացվեց, ռազմածովային նավատորմիղն էլ որպես այդպիսին՝ լուծարվեց։ Հայկական առաջին ու վերջին ռազմածովային նավատորմիղի «Աշոտ երկաթ» ռազմականացված առագաստանավը 20-րդ դարում այդպես էլ չմասնակցեց ռազմածովային որևէ ակնառու առաջադրանքի, պատմության էջերում ռազմական գործողությունների մասին չկա որևէ հիշատակում։

Մեր օրերում Սևանում զարգանում է դայվինգը և «Աշոտ Երկաթ» ռազմանավի բեկորները մի գուցե մոտ ապագայում հատնաբերվեն լճի հատակում և դառնան զբոսաշրջային հասցե՝ սուզորների համար։  

Back to top button