Մենաստան

Աշխարհիկ կյանքն իմը չէ. քույր Մարիամ․ «Մենաստան»

«Մենաստան» փոդքասթի 4-րդ էպիզոդը՝ «Աշխարհիկ կյանքն իմը չէ. քույր Մարիամ», պատմում է Հայաստանի միակ՝ Ղազարավանի մենաստանի միանձնուհու՝ քույր Մարիամի պատմությունը:

Երկու տարի առաջ՝ 2020 թվականի ձմռան մի ցուրտ օր, Մարիամը, մեկ տարի ծնողներին համոզելուց հետո, վերջապես հայտնվեց մենաստանում: Դպրոցն ավարտելուց հետո ֆիզմաթ ֆակուլտետում սովորելու ցանկություն ունեցող աղջկա ընտրությունը շատերն էին ծայրահեղ համարում, բայց Մարիամն անդրդվելի էր: Գյումրիում ծնված, մեծացած աղջիկը տարբեր մասնագիտություններ է փորձել ձեռքբերել, բայց խոստովանում է, որ որևէ բնագավառում աշխատել չէր ստացվում:

Մենաստան տեղափոխվելու պահից սկսած բջջային հեռախոս չի օգտագործում, տուն՝ Գյումրի էլ, գեթ մեկ անգամ չի գնացել: Ծնողները, եղբայրն ու քույրը հաճախ են գալիս տեսության, իսկ ընկերուհիների հետ կապը որևէ կերպ չի պահում, խոստովանում է, որ նրանց կարիքը չի զգում: Մենաստանում չկան լավագույն ընկերուհիներ. բոլորը համերաշխ են ու միաբան:

Քույր Մարիամն ասում է, որ աշխարհիկ կյանքում չէր կարող կայանալ, իսկ մենաստանում անգամ հավերին կերակրելն ու Ղազարավանի վանքի տարածքն մաքրելն է իր համար հաճելի: Դժվարությունները չեն կոտրել նրան, որովհետև նա գտել է իր իսկական տեղը։

Back to top button