Ժամանակի վկան

Ազգային արժեհամակարգի շնորհիվ կարող ենք պահպանել մեր տեսակը․ Արուսյակ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանի հետ քննարկվում են ժամանակակից կրթադաստիարակչական համակարգի խնդիրներն ու մարտահրավերները, արժեզրկման երևույթները, վերլուծվում են ազգային արժեհամակարգի հիմնական բաղադրիչները, առաջարկվում են լուծումներ։

Մարդկության պատմությունը զարգացման շարունակական գործընթաց է եղել, որի տարբեր փուլերում տարբեր խնդիրներ են լուծվել։ Հայկական կրթական ավանդույթները ոչ միայն ներհայկական, այլև համամարդկային արժեքներ են պարունակել ու փոխանցվել են սերնդեսերունդ։ «Այսօր, սակայն կանգնած ենք կրթական համակարգի արժեզրկման մարտահրավերի առաջ»,- համոզված է հյուրս։

Կրթական համակարգում առկա լրջագույն խնդիրներից է դաստիարակության բաղադրիչի բացակայությունը։ Բաղադրիչ, որն անքակտելիորեն շաղկապված է ազգային արժեհամակարգի հիմնական բաղադրիչներին։

Ազգային արժեհամակարգի փոխանցումը պետք է ընթանա զուգահեռաբար՝ սաների ինքնաճանաչողությանը նպաստելուն, նրանց քննադատական մտածողությունը զարգացնելուն ուղղված մանրակրկիտ մշակված կրթական ծրագրերով։

Միայն ազգային արժեհամակարգի հենքի վրա սերունդները կարող են պահպանել իրենց տեսակը։ Հետաքրքվեցի նաև, թե՝ ի՞նչ կարծիք ունի տխրահռչակ կրթական չափորոշիչների մասին, որոնց վերաբերյալ բավականին բուռն հանրային քննարկումներ ընթացան։ Իսկ որո՞նք են լուծումները․․․ի՞նչ անել․․․

Դպրոցի և ուսուցչի հեղինակությունը բարձրացնելը անհրաժեշտություն է, հատկապես, կարևորելով այն կրթական ծրագրերը, որոնք նպաստելու են արական սեռի ուսուցիչների մուտքը կրթական համակարգ ապահովելուն։

Երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում ստիպված է լինում բախվելու բացասական բազմաթիվ երևույթների, որոնք լակմուսի թղթի նման բացահայտում են հասարակության մեջ ներթափանցած օտարածին բարքերի ազդեցությունը։

Հայ դպրոցն ու կրթական համակարգը ստեղծարարությամբ ու կայացածությամբ միշտ աչքի են ընկել։ Եվ, դա հնարավոր է եղել՝ շնորհիվ ազգային արժեհամակարգից չշեղվելու ջանքերի։

Հաղորդումն ամփոփենք լավատեսական նոտայով, հույսով, որ դարերի ընթացքում մեր ժողովրդի ներսում ամբարված հոգևոր արժեքների շնորհիվ կհաղթահարենք նաև կրթական ճգնաժամը։

Back to top button