
Թատերական ինստիտուտի ուսանողուհի էր Վեռա Հակոբյանը, երբ ընդունվեց ռադիո որպես հաղորդավար և մոտ կես դար հեռակա զրուցեց ռադիոունկնդրի հետ, հուզեց ու հուսադրեց:
Նա նաև հրաշալի ասմունքի վարպետ էր: Ռադիոգործին զուգահեռ տարբեր ստեղծագործական խմբերի հետ եղավ սփյուռքի հայկական համայնքներում՝ իր կարոտաբաղձ հայրենակիցներին նվիրելով հայոց դասական պոետների ստեղծագործությունները, տխրեց նրանց հետ և ուրախացավ նրանց հայրենանվեր գործունեությամբ: