

Հայ բարեգործական և որբախնամ կազմակերպությունները Կիլիկիայում կազմակերպում էին որբահավաք աշխատանքներ։
Գաղթականների հանձնաժողովի ջանքերով, Խաչատուր քահանա Պողիկյանի գլխավորությամբ, Հալեպի 3 որբանոցում խնամվում էր ավելի քան 800 որբ։ 1919 թվականի սեպտեմբերին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Խապայանը վերադառնում է Ադանա և վերահսկում է Կիլիկիայի ազգային որբանոցների աշխատանքները։
Դաշնակից պետությունները որոշել էին, որ հայ գաղթականները պետք է հայրենիք վերադառնային։ Սիրիայից և Պաղեստինից բավականաչափ հայեր են գալիս Կիլիկիա։ Այդ ընթացքում առավել կազմակերպված են դառնում որբահավաք ծրագրերը։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։
«Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 8-րդ: