Հատվող եթեր

Չինարեն. լայն հնարավորությունների լեզու․ «Հատվող եթեր»

Հնագույն պատմության, հարուստ մշակույթի և յուրօրինակ քաղաքակրթության երկիր է Չինաստանը՝ գերարագ զարգացման, նոր հնարավորությունների, մեծ հեռանկարների, բազմաթիվ գյուտերի և հայտնագործությունների հայրենիքը։

Չինարենի և չինական մշակույթի ուսումնասիրման, միջմշակութային հաղորդակցության մի ինքնատիպ կենտրոն է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը»:

Այն մի յուրահատուկ միջավայր է, որտեղ կարելի է ուսումնասիրել և սովորել աշխարհի հնագույն, իմաստուն, ամենաշատ տարածված, ամենաբարդ լեզուների ցանկը գլխավորող, անգամ Գինեսի ռեկորդների գրքում ներառված չինարենը:

Կենտրոնում դասընթացները չեն սահմանափակվում միայն լեզվի ուսուցմամբ, զուգահեռ կազմակերպում են նաև հետաքրքիր միջոցառումներ, ինքնատիպ նախաձեռնություններ, որոնց շրջանակում մասնակիցները ծանոթանում են չինական մշակույթին ու պատմությանը:

Զրույց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանի հետ:

Back to top button