Երաժշտական եռանկյունի

Դավիթ Մելքոնյան՝ ջազի բանաձևումներ․ «Երաժշտական եռանկյունի»

«Ինձ համար կարևոր է ներկայացնել իմ սեփական տեսլականը միահյուսելով այն անցյալի լավագույն երաժշտական ավանդույթների, ժառանգության հետ»,- ասում է սաքսոֆոնահար և կոմպոզիտոր Դավիթ Մելքոնյանը։

Իր գործընկերների հետ նա ներկայացրել է նոր համերգային նախագիծ, որը ներկայացնում է ոչ միայն իր հեղինակային ստեղծագործությունները, այլ նաև Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Անուշ Ախոյանի և Յուրի Հարությունյանի երգերի յուրովի մշակումները ջազային կազմի համար։

«Պապս՝ Յուրի Հարությունյանը չտեսնված երգեր է հեղինակել, որոնք, ցավոք, լայն հասարակությանը այդքան էլ հայտնի չեն, ես այդ երգերից մեկը վերամշակել եմ և կատարել ոչ թե սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես գրել էր պապիկս, այլ ներդաշնակել եմ այն իմ ջազային փոքր կազմի համար։ Շատ խորհրդանշական է նաև որ այդ ստեղծագործության կատարմանը մասնակցել են նաև իմ եղբայրն ու կինս, նույնպես մեր խմբի անդամներ»,- կիսվում է կոմպոզիտորը։

«Սեփական կարծիք» այդպես է կոչվում համերգի ծրագրային հեղինակային ստեղծագործությունը և տեսնում ենք այդ ընդգծված անհատական վերաբերմունքի դրսևորումները նաև հայտնի երգերի մշակումներում։

Հաղորդման ընթացքում առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում հնչում են Դավիթ Մելքոնյանի ջազային ստեղծագործությունների և մշակումների համերգային կատարումները։

Back to top button