Սփյուռքի ձայնը

Աշխարհի բոլոր հայերը կարծիք հայտնելու, բայց պարտադրելու և թելադրելու իրավունք չունեն․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքահայերից շատերը Հայասատան իմ տեղափոխությունը չէին խրախուսում․ ասում է հայրենադարձ Գևորգ Սարյանը, որը եկել է Սիրիայից մոտ 24 տարի առաջ։ «Հայրենադարձությունը» մեր հորինած բառն է։ Յուրաքանչյուր տեղափոխություն դժվարություն է և համակերպում,անգամ տնից տուն տեղափոխությունն է դժվարություն»,- ասում է Գևորգ Սարյանը, որը նաև կրթությունն է հայաստանյան բուհում ստացել։

Խորհրդային Հայաստանում կրթություն ստացած, մասնագիտությամբ շինարարը նշում է, որ այդ տարիներից մնացած հայրենիակիցներին ճանաչելն ու նրանց կողքին ապրելը օգնել է իրեն տեղափոխության ժամանակ։ Ինչը դժվարություն է առաջացրել կնոջ համար։

«Երեխաներս շատ փոքր էին, երբ մենք որոշեցինք գալ ու այստեղ ապրել։ Մեր առջև խնդիր էինք դրել․ եթե որոշ ժամանակում չկարողանանք մեր բարեկեցությունը ապահովել, ապա պետք է տեղափոխվեինք այլ երկիր։ Ուրախ եմ, որ այդ հարցին չբախվեցինք»,- ասում է։

Գևորգ Սարյանը է, որ իրենց շրջապատող մարդիկ, սփյուռքահայերը այնքան էլ չէին խրախուսում իրենց տեղափոխությունը։ Ասում է․ «Խորհուրդներ էին տվել մնալ Սիրիայում։ Վստահ էին, որ Հայաստանում մեզ լավ ընդունելություն չէր սպասվում, ինչն այդպես չէր։ Ի դեպ, և այն ժամանակ, և Սիրիայում սկսված պատերազմի օրերին Հայաստանում սիրիահայերին լավ ընդունելություն էր սպասվում»,- ավելացնում է։
Գևորգ Սարյանը, նշում է, որ ներգաղթի համար Հայաստանը պետք է մի շարք օրենսդրական փոփոխություններ իրականացնի։

«Օրինակ, երբ սիրիահայերից շատերը գալիս էին Հայաստան, բախվում էին մաքսային խնդիրների՝ աշխատանքյին իրերը և այլն տեղափոխելու ժամանակ։ Իսկ այդ ամենը ՀՀ բյուջեի կրկնապատիկը կարող էր կազմել։ Այսօր էլ, վաղն էլ նման խնդիրներ կարող են առաջանալ, օրինակ, լիբանանահայերի կամ այլ երկրների համայնքների հետ։ ՀՀ-ը պետք պատրաստ լինի նման իրավիճակներում հայությանը օգնելուն»,- ասում է Գևորգ Սարյանը։

Back to top button