

Դժվար է պատկերացնել, թե որքան բան է հասցրել անել իր ոչ այնքան երկար կյանքի ընթացքում պատմաբան Լավրենտի Բարսեղյանը։
Էրեբունու թանգարանը, Դսեղի Թումանյանի տուն-թանգարանը, վերականգնված Գառնիի տաճարը, Սարդարապատի համալիրը, Ցեղասպանության թանգարանը` այս ամենի ակունքներում եղել է Բարսեղյանը և գործը հասցրել է մինչև ավարտ։
85-ամյակի առթիվ իրենց հուշերում նրա գործընկերները մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում գիտնականի հզոր կազմակերպչական ջիղը, մարդկային բարի ու ջերմ գծերը։