Հաջողության նոտա

Երբ լուսանկարիչը զգում է գույնն ու շունչը. Վիգեն Մնոյանի «Հաջողության նոտան»․

Կան լուսանկարներ, որոնք ժամանակ չեն ճանաչում, տարիների ընթացքում ասելիքը մնում է արդիական ու արժեքավոր: Լուսանկարը այցելուին տալիս է նաև վառ երևակայելու հնարավորություն:

Լուսանկարչությունն իր մեջ ներառում է մի քանի մասնագիտություն. Օրինակ՝ եթե դիմանկարի ժանրն է, ապա լուսանկարիչը պետք է նաև հոգեբան լինի, կարողանա ցույց տալ մարդու էությունը:

Լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ձեռքում լուսանկարները կարծես կենդանանում են ու նոր շունչ ստանում՝ այցելուին տեղափոխելով այլ աշխարհ: Նրա լուսանկարներում կանայք բնական են, անկեղծ ու ազատ: Վիգեն Մնոյանի լուսանկարչական գրեթե բոլոր ցուցադրությունները թեմատիկ են ու ասելիքով: Նրան հոգեհարազատ է լուսանկարչական երկու ժանր՝ դիմանկար ու գրաֆիկական բնապատկեր:

Back to top button