Վերնատուն

Գեղագիտական կրթությունը՝ հասանելի յուրաքանչյուրին․ «Վերնատուն»

Գեղագիտության ազգային կենտրոնի 50-ամյա ամենակարևոր գործառույթն այսօր էլ հաջողությամբ իրականացվում է։ Արվեստի կրթություն ու զարգացում, ցուցադրություններ ու մանկական արվեստի գործերի պահպանում։

Ի՞նչ է առաջարկում Գեղագիտության ազգային կենտրոնը արդի ժամանակներում․ ի՞նչ նոր ծրագրեր ու ռազմավարություն, ի՞նչ նախագծեր են իրականացվում, որքանո՞վ է կենտրոնի գործառույթը արդիական և մեր օրերին համահունչ:

«Գեղագիտության ազգային կենտրոնն իր տարիքային սահմանափակումը հանել է։ Արվեստի կրթությունն արդեն առանց տարիքային սահմանափակման ենք առաջարկում։ Յուրաքանչյուրին, ով երբևիցէ մտածել է զբաղվել արվեստով, գեղագիտության ազգային կենտրոնում այսուհետ այդ հնարավորությունը կտա։ Ունենք ծրագրեր, խմբակներ, սա ամենակարևոր հնարավորություններից է»,–ասում է Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը։

Գեղագիտական կրթությունը սկսվում է լավ ուսուցիչներից՝ վստահ է Բադալյանը․ «Ժամանակակից աշխարհի ռիթմին համահունչ պետք է քայլել և նոր սերնդին ծանոթացնել արվեստին։ Կարևոր է, որ մենք մի 10–15 տարի առաջ նայենք, քանի որ մենք այսօր կրթում ենք ապագայի աշխարհում ապրող մարդկանց»:

Back to top button