Մասնագիտություն

Մշակութաբանությունը բազմակողմանի գիտություն է․ «Մասնագիտություն»

Մարդկության հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը՝ մշակույթը, ցանկացած ազգի ոգին է, էությունը, ազգը պահող ու պահպանող կենսական ուժը, ինքնությունը, դիմագիծը, և աշխարհում չկա մի ժողովուրդ, որը չի ստեղծել մշակույթի իր տարատեսակը։

Մշակութային արժեքները ստեղծվում են ժողովրդի կողմից, մշակութային արժեքների լավագույն ու բացառիկ օրինակները հետագայում դառնում են այլ ազգերի սեփականությունը ևս։ Մարդկային ձեռքբերումների այս յուրահատուկ խճանկարի՝ մշակույթի ուսումնասիրությամբ է զբաղվում մշակութաբանությունը։

Չափազանց հետաքրքիր և յուրահատուկ մասնագիտություն, որն ուսումնասիրում է մշակույթի էությունը, գոյության և զարգացման օրինաչափությունները: Մշակութաբանի մասնագիտությունը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար, որն ունի դարավոր հարուստ մշակութային ժառանգություն։

Դարերի խորքից սկիզբ առած ու հավերժության ձգտող հայ մշակույթն իր արժանի ավանդն է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում, բոլոր ժամանակներում մեր ժողովրդի համար ունեցել է և ունի հայապահպան առաքելություն:

Ահա թե ինչու մենք պարտավոր ենք սրբությամբ պահպանել, արժևորել ու կատարելագործել այն՝ դառնալով նրա գրագետ կրողն ու փոխանցողը: Զրույց Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյան հետ։

Back to top button