Հայագիտակ

Ժողովրդի ոգին` ժողարվեստի թանգարանում․ «Հայագիտակ»

Մեր ժողովրդական արվեստում արտացոլվում են հայի ոգին, երազանքները, ապագայի սպասումները, սերն անցյալի ու նախնիների հանդեպ։ Ժողարվեստի որ ոլորտն էլ վերցնենք` ասեղնագործություն, թաղիքագործություն, գորգագործություն, թե կավագործություն, մեր պատմությունն է, մեր անցյալը։

Ժողարվեստի լավագույն նմուշներն այսօր պահպանվում են Ժողովրդական արվեստի թանգարանում, որտեղ գործում է մի քանի խմբակ։ Այստեղ ցանկացողները յուրացնում են ժողարվեստի ճյուղերը, որպեսզի շարունակվի, չկորչի հայի ձեռքի շնորհքը, նրա ստեղծագործ ոգին։

Back to top button