

Մինչև 2050թ.-ը «անվտանգ էներգիայի» անցնելու համար աշխարհը պետք է տարեկան ծախսի 9 տրիլիոն դոլար: Հանածո վառելիքի արդյունաբերությունում կփակվի 185 մլն աշխատատեղ, փոխարենը, ածխածնից չեզոք պայմաններում կբացվի 200 մլն նոր աշխատատեղ:
Ամերիկյան շուկայում նվազել է չինական տեքստիլագործական ապրանքների մասնաբաժինը: Պատճառը ույգուրներով բնակեցված չինական Սինծիան երկրամասից բամբակի ներմուծման արգելքն է:
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռեզե քաղաքում իշխանությունները 50-ական եվրո կվճարեն սեփական հողամասում ծառ տնկող քաղաքացիներին: Ծրագրի համար նախընտրելի է տեղանքի ավանդական համարվող 80 ծառատեսակ:
Տանիքների կանաչապատումը դարձել է քաղաքային միջավայրը բարելավելու համաեվրոպական միտում: 2022 թվականից լեհական Կալիշ քաղաքի բնակիչները սեփական առանձնատունը կանաչապատելու համար կազատվեն գույքահարկից: