Արմատներ

Ընկեր, մեր Կոլխոզը ընչի նման է․ «Արմատներ»

Մանկությունից շատ հետաքրքիր երգեր եմ հիշում, չնայած էդ երգերը հիմա էլ տարբեր միջոցներով կարելի է լսել, նույնիսկ դիտել, օրինակ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի կատարմամբ, խորհրդային ժամանակների ինքնագործ տարբեր խմբերի կատարմամբ, և իհարկե տատիկներից, օրինակ իմ տատիկից և իր ընկերուհուց, որ նաև հարևանուհին էր՝ ընկեր Ստալինի, ընկեր Միկոյանի և մյուս ընկերների մասին երգերը, կոլխոզի կալ ու արտերի, բերքի, սոցիալիստական աշխատանքի, ինժեներ բալայի, կոլխոզնիկ կամ տրակտոր քշող տղայի, խաղող քաղող աղջկա մասին։

Սովետական մշակույթում պիտի բացառվեին «նեղ ազգային» մտածողության, ազգայնական ու մանավանդ հայրենասիրական երգերը, աշուղական երգերի դեմ ոչինչ չկար, հատկապես, եթե դրանք աշխատավորական դասին գովերգող երգեր էին, ժողովրդական երգերից գերադասելի էին էլի որոշակի տեսակներ, խրախուսվում էին նորաստեղծ այսպես կոչված կոլխոզային երգերը։

Ցուցադրել ավելի
Back to top button