ԿարևորՀասարակություն

Մենք հիմա ապրում ենք մեր զոհված ընկերների կյանքը

Հայոց Բանակում ծառայության անցնելով՝ յուրաքանչյուր զինվոր երդվում է անձնվիրաբար ծառայել Հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ահա այս երդմանը հավատարիմ  Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից զինվորներից երկուսը` Էրիկ Մեհրաբյանն և Արսեն Դադայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոսել են ծառայության, զինակից ընկերների, պատերազմի արհավիրքի, զինվորի համազգեստ կրելու պատվի, քաջության և սիրած աղջկա սպասումի մասին։

Հայոց Բանակն այն նվիրական քաջորդիներն են, որոնք անձնվիրաբար զոհվեցին հանուն հայրենիքի: Հայոց Բանակն այսօրվա հայորդին է, որ մեկ օր առաջ զորակոչվելով բանակ, հստակ պատկերացնում է իրեն վստահված պատասխանատվությունը և գիտակցում` որտեղից է սկսվում հայրենիքը։ Հայոց բանակը մեր ինքնության ու հավերժության գրավականն է: Հայոց բանակը սկսվում է զինվորից ու հրամանատարից, նրանց նվիրյալ ու ազնիվ տեսակից։

Back to top button