Վերնատուն

Բանակը՝ ազգի գոյության ինստիտուտ․ «Վերնատուն»

Որտե՞ղ են հատվում բանակի ու արվեստի ճանապարհները, ի՞նչ է իրենից ներկայացնում ռազմարվեստը և ինչպե՞ս հասնել ինքնապաշտպանության արվեստին։ Հայոց պետությունը պիտի իր կոնցեպտը ունենա՝ վստահ են արվեստագետներ Մկրտիչ Տոնոյանը և Սամվել Սաղաթելյանը։

«Ժողովուրդը գնահատվում է ոչ միայն իր հարձակվելու և նվաճելու ունակությամբ, այլ նաև ակտիվ ստեղծագործական գործունեության միջոցով։ Մշակույթը գծում է այն սահմանները, որոնք պետք է պաշտպանել»,– ասում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, արվեստագետ Մկրտիչ Տոնոյանը։

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանն էլ նշում է, որ ամենածայրահեղ իրավիճակներում ելք կարելի է գտնել միայն ստեղծարարությամբ ու արարչագործությամբ՝ սեփական մտածողության և էության համապատասխան. դա է պաշտպանում ժողովրդին, և ոչ եղած համակարգերի ընդօրինակումը։

«Մենք փոքր մարմնով փորձում ենք հսկա շալվարի մեջ տեղավորվել։ Պետք է վստահես քո էությանն ու ինքնատիպությանը։ Դա շատ լավ ցույց է տալիս ժամանակակից արվեստը։ Դա հենց տարբերությունն է։ Տարբերվիր, որ գոյատևես։ Կորցրեցինք մեր ինքնատիպությունը, քանի որ ընդօրինակեցինք ու մտանք ուրիշ համակարգի դիկտատուրայի տակ», – ասում է Սամվել Սաղաթելյան։

Արվեստագետները միակարծիք են, որ մեր հույսը հերոսների վրա չպիտի դնենք, այլ ստեղծենք մշակութային համակարգ։ Ինքնապաշտպանությունը պետք է բոլորին վերաբերի, իսկ բանակը պետք է լինի ոչ թե ուժային կառույց, այլ ազգի գոյության ինստիտուտ:

Back to top button