ԿարևորՀասարակություն

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ հարգել են Հայոց բանակի հերոսացած զինվորների հիշատակը

Հայոց բանակի կազմավորման  30-րդ տարեդարձի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում  զոհված հայորդիների  հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա  Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ հարգել են Հայոց բանակի հերոսացած զինվորների հիշատակը։

Հնչել է Հանրապետական մաղթանք Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի նախագահությամբ եւ Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի աղոթակցությամբ։

Բանակի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ  միջոցառումներ են տեղի ունեցել նաև մարզի տարբեր տարածաշրջանների  պետական հիմնարկներում, կրթամշակութային հաստատություններում, զորամասերում։ Դրանք  ընթացել են  ծաղկեդրումով, մոմովառությամբ, հիշատակի արարողություններով, Հայոց բանակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառումներով, Արցախյան ազատամարտի վետերանների հետ հանդիպումներով։

Միջոցառումներին մասնակցել են նաև  ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանից:

Ցուցադրել ավելի
Back to top button