
Հայկական բանակի և հայոց պետականության պատմությունները նույն տարիքի են։ Հայոց պետական այրերը գիտակցել են, որ առանց ուժեղ բանակի՝ անհնար է ոչ միայն երկրի անվտանգության ապահովումը, այլև դրա գոյությունն ընդհանրապես։
Երբ բանակը եղել է կազմակերպված ու մարտունակ, հայկական պետականությունը նույնիսկ սպառնալիք է համարվել հարևան պետությունների համար։


Բանակի դերը կարևորվել է մասնավորապես Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին։ Զինուժի կազմավորման գործում աչքի են ընկել Հովհաննես Հախվերդյանն ու Թովմաս Նազարբեկյանը։
Այդ գործընթացը նմանություններ ունի Հայաստանի Երրորդ հանրապետության բանակաշինության հետ։
«Հայկական բանակն ու պետականությունը» թեմային է անդրադառնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։