ԿարևորՀասարակություն

Այսօր հերոսածին մայրերի տոնն է. ընկճվելու ժամանակ չկա, գործը շատ է

Հայկական բանակն այսօր փոխվել  է՝ բոլոր առումներով: Բանակի, բանակաշինության բանաձևի մասին շատերն են խոսում: Բայց սրբագույն հասկացուցությունը խմբագրել հնարավոր չէ՝ «Վիրավորին մարտի դաշտում անօգնական չեն թողնում». սրբագույն կանոնն այսօր ուղիղ իմաստով վերաբերում է Հայոց 30 ամյա Բանակին:

«Իմ ժողովուրդը դեռ վերջին խոսքը չի ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ․ այդպես է եղել Սարդարապատում, այդպես է եղել մեր հավերժագնաց ընթացքի մեջ, այդպես է լինելու այսօր, այդպես է լինելու վաղ»։ Սա մեր հյուսիսարևելյան սահմանի պահպան զինվորների հոգևոր առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքն է:

Հայրենիքի անդորրն այսօր այն անդորրը չէ, խաղաղ է, բայց օդում կախված՝ անհանգստություն կա: Անվստահությո՞ւն է սեփական ուժերի նկատմամբ, թե՞ 44-օրյա պատերազմից հետո վերականգնվելու կարիք կա՝ բոլոր առումներով: Հոգեբանները՝ մեկ բացատրություն ունեն. «Մարդը պետք է ուղիղ դեմ հանդիման կանգնի իր առջև ծառացած խնդրին, հասկանա, վերլուծի՝ ռացիոնալ տիրույթում, ոչ թե՝ զգացական, և վեր հառնի՚: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը իր բանաձևումն ունի․

«Մեր երկնային բանակի տոնն է այսօր նաև, որտեղ մեր տղաները ոչինչ չխանայելով կազմեցին մեծ ուժ, որը մեզ նաև ոգեշնչում է: Այսօր հոգեբանների բանակը մեծ գործ ունի անելու. զինվորի հետ, նրա ընտանիքի անդամների հետ: Շարունակում ենք մեկ ընտանիքի նման լուծել տարբեր խմդիրներ: Սակայն ծառացած ընկճվածությունը, որը մեզ համակել է նոյեմբերի 9-ից հետո, իմ ուշադրության կենտրոնում այսօր եկող սերունդն է, որը  չպետք է մեծանա այն գաղափարով, թե՝ «մենք ընկճված ենք»: Պարտավոր ենք նորագույն տեխնոլոգիաններով այնպես հզորանանք, որ Հայոց բանակի օրը մշտապես նշվի: Այսօր մարդիկ փորձում են, իհարկե, ոգեշնչել միմյնաց, բայց շարունակվում է ընկճվածությունը: Հարկավոր է ծնկած վիճակից վեր կենալ, և նորագույն գաղափարներով սերունդին ոգեշնչել ու կորուստը համարել մոտիվացիա՝ հաջորդ հաղթանակների համար»:

Պետականության երաշխիքը հայոց բանակն է, այլ բանաձև չկա: Կենացներին զուգահեռ՝ ի գործի Հայաստան է անհրաժեշտ: Ինչպես հոգեբաններն են ասում. ՙԱմեն մեկը իր գործում պետք է զինվոր լինի՝ հանուն Հայասատանի՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ ՚: Ըստ հոգեբան Մեհրաբյանի, հերոսածին հայ մայրերի ուսերին այսօր դրված պարտականություններն ավելի քան շատ են, քանի որ հաղթանակի մայիսին բոլորս ենք սպասում: Մեհրաբյանը շեշտում է, այսօր տղաների տոնը չէ միայն, այլ՝ հայ մայրերի:

«Ինչի համար, որ պայքարում ենք` մեր կրոնը, մեր ազատությունը, մեր ինքնուրույնությունը, մեր հողը, պապերի կանչը, բոլորիս պարտքն է: Մեր լեռնաշխարհի առջև պարտք ունենք՝ լինեl ուժեղ և նվիրված»: 

Բանակի վաղեմի փառքը վերականգնելու բանաձև ունի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը.«ՙՊետք է զորացնենք մեր հավատքը, որ դիմակայենք մեծ փորձություներին: Դեմքով կանգնենք Աստծուն»,- հորդորում է հրամանատարը: Հայկական զույգ պետությունների անվտանգությունն ապահովող 30-ամյա Բանակի փառահեղ հաղթանակներին բոլորն են հավատում, իհարկե, լավատեսությանը փոխարինվել է՝ հոռետեսության, բայց հայի հավաքական կերպարը պատմության տարբեր փուլերում իրեն հատուկ ընդգծվածությամբ իր խոսքն ասել է: Ընկճվելու՝ ժամանակ չկա, գործը շատ է:

Ցուցադրել ավելի
Back to top button