ԿարևորՀասարակություն

Դադարեցվել են Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

Արձանագրության մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները»:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 19-ին:

Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. ապրիլի 9-ին։

Back to top button