15 րոպեն քիչ է

Աղեղով հպման նուրբ արվեստը. ազնիվ ձայներ՝ Սերգեյ Խաչատրյանից․ «15 րոպեն քիչ է»

Ցանկացած մարդու կյանքում, եւ ցանկացած մասնագիության մեջ կայանալու համար մեծ դերակտարում ունի առաջին ուսուցիչը։ Շատ հաճախ հենց առաջին ուսուցիչն է դառնում «պատճառ»՝ ճանապարհը փոխելու ճանապարհին։

Ջութակահարների պարագայում դա էլ ավելի կարեւոր է։ Կարեւոր է, թե ով է սովորեցնում ջութակ ու աղեղ բռնել, ով է առաջին լարի հետ հպվել սովորեցնում եւ ամենակարեւորը, թե ինչպես է սովորեցնում։

«Որովհետեւ ինչպես առաջին անգամ հպվեցիր գործիքին, այնպես էլ այն դառնում է քո ձայներանգը»,- ասում է մաեստրո Մարտին Վարդազարյանը։

Աղեղով առաջինը լարին հպվել սովորեցնող ուսուցիչը շատ կարեւոր է, եւ այն ուսուցիչը, որն ազնիվ ձայն է կարողանում աշակերտին փոխանցել, դառնում է հիմնաքարային մարդ։ Այդպիսինն է Պետրոս Հայկազյանը՝ Պյոտր Ասատուրովիչը, հայ երիտասարդ ամենատաղանդավոր ջութակահարներից մեկի՝ Սերգեյ Խաչատրյանի համար։

15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթեւոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել ազնիվ ձայների վարպետ Սերգեյ Խաչատրյանի մասին։

Back to top button