Էկոսֆերա

Ալպերում հայտնաբերվել է «ճոճվող լեռ»․ «Էկոսֆերա»

Մյունխենի տեխնիկական համալսարանում Ալպյան լեռներից մեկը՝ Մատերհորնը, ուսումնասիրվել է մի քանի կետերում տեղադրված սեյսմաչափերի միջոցով։

Պարզվել է, որ այն շարժվում է՝ տատանվելով մոտավորապես երկու վայրկյանում մեկ անգամ։ Լեռը «ճոճվում է» հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք ուղղություններով։ Միևնույն ժամանակ, վերին մասում տատանումը 14 անգամ ավելի մեծ է, քան ստորին մասում։

Գիտնականների կարծիքով, այն վայրերում, որտեղ ժայռերի մեծ տեղաշարժ է նկատվում, ավելի մեծ է ապագայում սողանքների, քարաթափումների, ինչպես նաև ցնցումների պատճառով լեռան կառուցվածքի վնասման վտանգը: «Ճոճվելու» պատճառը Երկրի բնական սեյսմիկ ակտիվությունը, երկրաշարժերը և մարդածին գործոններն են։

Back to top button