Հայագիտակ

Սուրբ Էջմիածինը՝ օրացույցի տեսքով․ «Հայագիտակ»

Ս.Էջմիածին այցելելիս, ցանկություն է առաջանում Մայր տաճարից բացի, ծանոթանալ մյուս շենքերին ևս, սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է լինում։

Հիմա դա կարելի է անել օրացույցի շնորհիվ, որը լույս է տեսել Ս.Էջմիածնի տպարանում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ։

Մատենադարանի և հրատարակչության տնօրեն տեր Արարատ քահանա Պողոսյանն ասում է, որ իրենք շատ ծրագրեր ունեն հատկապես գիտակրթական և հոգևոր գրականության տպագրման և տարածման առումով, իսկ գծանկարիչ Լևոն Լաճիկյանի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է և գեղեցիկ պտուղներ է տալիս։

Օրացույցը, ոչ միայն ներկայացնում է անծանոթ շինություններն, այլև ծանոթացնում է Ս.Էջմիածնի պատմությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button