Երաժշտական եռանկյունի

Armenian National Music. հայկական երաժշտության շտեմարան, տեղեկատվական հարթակ. «Երաժշտական եռանկյունի»

Սերգեյ Ումրոյանը 9 տարի առաջ Armenian National Music կազմակերպության համահիմնադիրը դարձավ․ «Սկզբից մենք նպատակ ունեինք համացանցում ստեղծել մի տարածք, ուր կենտրոնացված կլինեն հայ երաժիշտների մասին տեղեկությունները և իրենց կոորդինատները, քանի որ շատ էինք կարևորում համագործակցությունը երաժշտության բնագավառում և հարթակը պետք է նպաստեր այդ նպատակին տարբեր երկրներում բնակվող հայ երաժիշտների համար։

Հետագայում նաև հասկացանք, որ բացի կենսագրական տվյալներից կա անհրաժեշտություն ընդգրկելու նաև հարթակի անդամների կատարումներն ու ստեղծագործությունները։ Այդպես ծնվեց սեփական շտեմարանի գաղափարը և հետևաբար դրան հասնելու համար սեփական ձայնագրման և տեսագրման տեխնիկական բաղադրիչի անհրաժեշտությունը։

Այդպես հարթակի շուրջ ձևավորվեց նաև տեխնիկական օղակը, որը թույլ տվեց զարգացնել սեփական նյութերի ձայնագրությունը, տեսագրում ու խմբագրումը, զետեղելով այն համացանցում»։

Այսօր ANM կազմակերպությունը գործում է՝ հիմնականում որպես ժամանակակից կատարողական արվեստը ներկայացնող ստեղծագործողների և կատարողների հարթակ, ակադեմիական, ֆոլկլորային, ջազային և էքսպերիմենտալ երաժշտության ոլորտներում։

Բացի այդ կազմակերպությունը անդրադառնում է նաև հայ կոմպոզիտորների ժառանգության նոտագրման, թվայնացման և ներկայացման կարևորագույն խնդրին։ Սերգեյ Ումրոյանը կարևորելով կազմակերպության փորձն ու նվաճումները, ներկայացնում է իրականացված նախագծերը և ապագայի առաքելությունները։

Հաղորդման ընթացքում հնչում են Armenian National Music Artist նախագծի շրջանակում արված բազմաբնույթ ձայնագրությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button