Դպրություն

Հայաստանի դեղաբույսերը՝ քաղցկեղի զարգացման կանխարգելիչ միջոց․ «Դպրություն»

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ու Կենսաբանության ԳՀԻ փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խումբն այս պահին իրականացնում է բնական և սինթետիկ միացությունների հակաքաղցկեղային հատկությունների ուսումնասիրություն ինչպես բջջային կուլտուրայում՝ in vitro պայմաններում, այնպես էլ կենդանական օբյեկտում՝ in vivo պայմաններում:

ԵՊՀ փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խմբի ղեկավար Նիկոլայ Ավթանդիլյան․ Ես այնքան էլ համաձայն չեմ այն մտքի հետ, որ մենք ունենք քիչ դիմորդներ։ ԵՊՀ–ն, ներառյալ մեր ֆակուլտետը, իրականացնում է ծրագիր՝ մեր աշխատակիցները և տարբեր դպրոցների ուսուցիչներ, իրենց աշակերտների հետ իրականացնում են փոխայցելություններ։ Մենք շատ ենք հյուրընկալել տարբեր դասարանների աշակերտների և ըստ էության նրանցից շատերն են հետաքրքրված։ Ու նաև մեր օրինակով կարող եմ ասել, որ գուցե բոլորս էլ ցանկացել ենք դառնալ բժիշ, փորձել որոշակի ներդրում ունենալ տարբեր ախտաբանական վիճակներում ՝ մեր մասնագիտությամբ, մեր գիտելիքով։ Բայց կենսաքիմիան թույլ է տալիս տարբեր ախտաբանությունների հիմքում ընկած գործընթացների ուսումնասիրություն իրականացնել, փորձել դրանք կանխարգելել, ուղղորդել։

Երբ աշակերտներին ներկայացնում ենք, թե ի՞նչ է իրականացվում և տարբեր ախտաբանություների հիմքում ի՞նչ է ընկած՝ նրանց մոտ բավականին մեծ հետաքրքրություն է առաջանում, և շատերը հենց այդ հիմքի վրա գալիս կենսաբանության ֆակուլտետ։

ԵՊՀ փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խմբի անդամ Միքայել Գինովյան․ Տարիներ առաջ իսկապես բավականին բարդ էր կենսաբանության ֆակուլտետը ընտրած դիմորդների համար։ Այժմ հնարավորություները ավելի շատ են։ Սակայն այստեղ ևս մի բայց կա՝ հնարավոր է, որ աշակերտներին հետաքրքրում է բնական գիտությունը, բայց նաև հաշվի են առնում, թե հետագայում իրենց աշխատավարձը ինչքանով է մրցունակ լինելու, որ կարողանան ապահովել իրենց կյանքը։ Այդ առումով ևս այսօր արդեն ուշադրություն է դարձվում բնական գիտություններին։ Հուսով եմ, որ փոփոխությունները գիտության ոլորտում շարունակական կլինեն և հոսքը դեպի բնական գիտություններ կմեծանա, կունենանք լավ գիտնականներ։ Բնական գիտությունները կիրառական արդյունք տվող գիտություններ են, ինչը շատ կարևոր է մեր երկրի զարգացման տեսանկյունից։

ԵՊՀ փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խմբի անդամ Հայարփի Ջավրուշյան․ Այս տարի մեկնարկեց մի ծրագիր, որին վաղուց էինք սպասում։ Դա գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումն է։ Սա բավականին լավ միտում է և, եթե այսպես շարունակվի մի քանի տարի հետո մենք ոլորտում դրական արդյունք կտեսնենք։ Ես հատկապես աղջիկներին եմ ուզում խոսքս ուղղել, որ չձգտեն կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո, միանգամից գնան բժշկական համալսարանն ավարտեն, ունենան այս երկու տարվա կլինիկական բազան ու տեղավորվեն հիվանդանոցներում աշխատելու, որպես բժիշկ–լաբորանտ։ Դա մեխանիկական աշխատանք է, ոչ թե գիտություն։

Ցուցադրել ավելի
Back to top button