Հատվող եթեր

Բնության արվեստը կամ արվեստ, որն ունի բնավորություն․ «Հատվող եթեր»

Նկարիչ-դիզայներ, զարդագործ Լիլիթ Ավետյանը երկար տարիներ զբաղվում է մետաղից և կիսաթանկարժեք քարերի համադրությունից ծնված աշխատանքների արարմամբ:

Հայաստան աշխարհի բազմատեսակ բնական քարեր, ճկուն մտքի ու վառ երևակայության արդյունքում ստեղծվող վերացական, ոչ առարկայական պատկերներ, ամեն անգամ նոր դիզայն և յուրահատուկ երանգներ, ճաշակ ու աչք շոյող գրագետ կոմպոզիցիա. այսպես կարելի է բնութագրել Լիլիթ Ավետյանի ստեղծագործական աշխարհը, իսկ եթե ներկայացնենք մեկ նախադասությամբ, ապա՝ ճանապարհ դեպի գեղեցիկի արարում:

Անչափ գեղեցիկ աշխատանքներ, որոնք կարծես բնության մի մասնիկը լինեն՝ ուղղակի և անուղղակի իմաստով, աշխատանքներ, որոնք տպավորիչ են, ինքնատիպ, ունեն իրենց բնավորությունն ու խորհուրդը, պատրաստված են մեծ սիրով և կարծես կրում են տիեզերքի մեծ ուժն ու էներգիան:

Լիլիթ Ավետյանը ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Հայրը ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանն է, և արվեստի նկատմամբ մեծ սերն արվեստագետը ժառանգել է ծնողներից:

Մանկուց շրջապատված լինելով արվեստի գործերով, ապրելով և ոգեշնչվելով ստեղծագործական միջավայրում ու հետագայում դառնալով այդ հսկա ժառանգության կրողն ու վերարտադրողը՝ այսօր արդեն արվեստագետը դժվար է պատկերացնում իր կյանքն առանց արվեստի:

Լիլիթ Ավետյանն ուսանել է «Ատեքս» նորաձևության ստուդիայում, գերազանցությամբ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը՝ դիզայների մասնագիտությամբ, հետագայում անցել է դասընթացներ Ինդիանա նահանգի մասնավոր վիտրաժային ստուդիայում, գերազանցությամբ ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ հագուստի մոդելավորողի մասնագիտությամբ, Միլանի Դոմուս ակադեմիայում մասնակցել է ամառային դասընթացների: 2008 թվականից արվեստագետը Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2018 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ղեկավարը:

Զրույց նկարիչ-դիզայներ, զարդագործ, Հայաստանի նկարիչների միության դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ղեկավար Լիլիթ Ավետյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button