ԿարևորՀասարակություն

Մայթով երթևեկող ավտոբուսի վարորդին խիստ նկատողություն է արվել

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան գրառում է արել թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ մայթով երթևեկելու վերաբերյալ, որի մասին տեսանյութ էր տարածվել սոցցանցերում։

«Հարգելի գործընկերներ, սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:

Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար»,- գրել է նա:

Back to top button