ԿարևորՀասարակություն

Անձի վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ գույնի «QR» կոդերը կդառնան մոխրագույն

Առողջանալուց հետո QR կոդերը նորից կկանաչեն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Արմեդ» հավելվածում անձի վարակման պարագայում արտածվում է նրա հիվանդության փաստը կարմիր «QR» կոդով և նրա վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ գույնի «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

Հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար սկանավորելու պարագայում անձնական էջում տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից:

Back to top button