ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը գրավոր պատասխան է ուղարկել Ռուսաստանին անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չորեքշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է Վաշինգտոնի գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների մասին ռուսական երկկողմ պայմանագրի նախագծին։

«Հանդիպման ընթացքում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը փոխանցել է ԱՄՆ վարչակազմի գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների մասին երկկողմ պայմանագրի նախագծին, որը նախկինում ներկայացրել էր ռուսական կողմը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Հանդիպումը կայացել է ԱՄՆ դեսպանի խնդրանքով։

Այն, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին գրավոր պատասխան է տվել, ավելի վաղ Twitter-ում հայտնել էր Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ «ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանին արդեն փոխանցվել է»,- ասել էր նա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստի ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը, եթե նման խնդրանք ստացվի։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնի արձագանքի էությունն ու բովանդակությունը կփոխանցվի հանրությանը։

Back to top button