ԿարևորՔաղաքական

Կոնգրեսական Փալոնը պետքարտուղարությանը կոչ է արել նպաստել հայ գերիների ազատ արձակմանը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կոչ է արել պետքարտուղարությանն օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները՝ հայ ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու համար։

«Այսօր խոսեցի պետքարտուղարության հետ և վերահաստատեցի, որ ԱՄՆ-ը պետք է վճռական ու հրապարակայնորեն աջակցի Հայաստանի ժողովրդավարությանն ու մեր երկրների մերձեցմանը: Կոչ եմ արել նրանց օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և հայ ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու համար»,- գրել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button