ԿարևորՄշակույթ

Կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Հերոսներին. 44» խորագրով համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Համերգին հրավիրված էին նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:

Միջոցառմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ:

Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը գրվել է Հայրենական մեծ պատերազմի օրերին: Այն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է և լավագույնս արտահայտում այն ապրումները, հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու անկոտրում պայքարը, որը դրսևորել է հայ զինվորը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Համերգին զուգընթաց՝ ցուցադրվել է նաև թեմատիկ տեսաշար:

Ցուցադրել ավելի
Back to top button