Բիզնես բանաձև

5G կապը խանգարում է օդանավերի վայրէջքին. ԱՄՆ-ում հարցը ժամանակավոր լուծում է ստացել․ «Բիզնես բանաձև»

Թռիչքուղիներից «հեռու պահեք» 5G կապի աշտարակները. Օդային փոխադրողները բողոքում են, որ դրանք ազդում են օդանավերի ռադիոբարձրաչափի աշխատանքի վրա: ԱՄՆ 80 խոշոր օդանավակայաններում ժամանակավորապես չեն գործի նոր սերնդի կապի աշտարակներ:

150 մլն դոլարի դիմաց վաճառքի է ներկայացվել Վրաստանի ազգային ավիափոխադրող ընկերությունը: Համավարակի պատճառով Georgian Airways-ը ծանր ֆինանսական կացության մեջ է հայտնվել և ուղևորների նկատմամբ ունի 57 մլն դոլարի չմարված պարտավորություն:

Թանկարժեք զբոսանավերի վաճառքը սահմանափակումների ֆոնին բազմամյա ռեկորդ է սահմանել: Նախորդ տարի մեծահարուստները գնել են 4 մլրդ եվրոյի ծովային զբոսանքի 260 նավ:

Իլոն Մասկը ինտերնետի վերականգնման համար իր օգնությունն է առաջարկել խաղաղօվկիանոսյան Տոնգայի Թագավորությանը: Արթնացած ստորջրյա հրաբուխն այդ երկրին զրկել է աշխարհի հետ կապից: Առաջարկվող լուծումը արբանյակային ինտերնետն է:

Ցուցադրել ավելի
Back to top button