ԿարևորՀասարակություն

Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում, հայտնում են Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնից։

Զինվորի տունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր են ստորագրել: Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, որոնք ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել:

Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն:

Back to top button