Սփյուռքի ձայնը

Ուզբեկստանի հայերը պահպանում են հայկական ավանդույթները. «Սփյուռքի ձայնը»

100- ամյակներ Ուզբեկստանում ապրող հայերին ներկայացնելու համար «Հայկական գաղթօջախներ» հեռուստանախագծի հեղինակ Արևիկ Օրբելյանը այցելել էր տեղի հայ համայնք։ Նա նկատում է, որ այսօր մայրաքաղաք Տաշկենտում, որտեղ տեղակայված է հայ մշակույթի կենտրոնը, որի ներսում էլ համայանքային աշխատանքները տարվում են, քիչ են մասնակիցները՝ հատկապես երիտասարդները։ «Գործում է հայոց լեզվի դասարան, պատմության դասընթացներ, սակայն մասնակիցների թիվը շատ փոքր է»։

Արևիկ Օրբելյանի խոսքով, այսօր Ուզբեկստանում ապրող հայերին միավորում է՝ Սուրբ Փիլիպոս հայկական եկեղեցին և նրա քահանան՝ Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը, որն իր գործառույթներից է համարում համախմբումը, եկեղեցական տոների միջոցով միավորումը և այլն։ Ի դեպ, զրւոցակիցս նշում է, որ հայերը, որոնք 100-ամյակներ առաջ են տեղափոխվել Ուզբեկստան, հիմանկանում Արցախից են, կան նաև Երևանից տեղափոխված մի քանի ընտանիքներ։

«Ծանոթացա Ուզբեկստանում հայտնի ինժիներ Մարիետա Վեզիրյանին, որը երկար տարիներ աշխատել է ավիացիայի գործարանում, եղել գործարանի գլխավոր ինժիները և ոչ միայն։ Նա, ի դեպ, Կապանի Վաչագան գյուղից է տեղափոխվել Ուզբեկստան։ Այնտեղ է ապրում նաև մեր մեկ այլ հայտնի հայրենակիցը՝ Վյաչիսլավ Ավակովը, ծնունդով Շուշիից։ Նա եղել է նախկին նախագահ Կարիմովի անձնական բժիշկը։ Հայտնի և անվանի հայերի պակաս տարբեր ժամանակներում չի եղել»,-ասում է Արևիկը։

Ցուցադրել ավելի
Back to top button