

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան:
Նախարար Միրզոյանը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում:
«Այսօր ես կողպեցի անհատական կողպեք «E Schlass fir Schengen» քանդակի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը: Համոզված եմ, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները»,-Թվիթերի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։