

Արմեն Հյուսնունցը ամենատարբեր ջազային կազմերում աշխատելու փորձառության, բացառիկ երաժշտական ճաշակի և առաջադեմ հայացքների տեր հայ երաժիշտներից է, ով իր տաղանդով, աշխատասիրությամբ և գործի նվիրումով, վաղուց վաստակել է մասնագիտական համայնքի հարգանքը և հանդիսատեսի իրական սերը։
«Հրավիրվել են նվագելու որպես սաքսոֆոնահար ամենատարբեր կազմերում, ինքս եմ ստեղծել տարբեր ձևաչափերի երաժշտական նախագծերի ակադեմիական ոլորտից՝ ջազ»,-պատմում է երաժիշտը, անդրադառնալով հայաստանյան ջազի պատմությանը, յուրահատկություններին և Հայաստանում, ինչպես օտարերկյա երաժիշտների հետ համագործակցությանը։
Անդրադառնալով նվագախմբային երաժշտությանը, հատկապես Հայաստանի ջազ նվագախմբի գործունեությանը նկատում է․ «Որպես բիգ բենդի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, աշխատում եմ, օգտագործելով տասնամյակներում ձևավորված ավանդույթներն ու փորձը, ներմուծել արդիական մոտեցումներն ու լուծումները, հատուկ ուշադրություն դարձնելով կատարողական արվեստին և ստեղծագործական նոր ծրագրային նպատակներին, ինչի ամենացայտուն փաստում է, 2021-ի տարևվերջին հրատարակված նոր «Մենք ու մունք» ձայնասկավառակն է»։
Ջազ նվագախումբը կարևոր ծրագրեր է իրականացնում ոչ միայն միջազգային հարթակներում ներկայացնելով հայկական ջազը, այլ նաև ամենաակտիվ կերպով իր մասնակցությունը ցուցաբերում մարզային ծրագրերում, փառատոններում և համերգներում։
Հաղորդման ընթացքում, առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում, հնչում են ջազ նվագախմբի կատարումները, դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումները, ինչպես նաև Արմեն Հյուսնունցի սեփական ստեղծագործությունները։