ԿարևորՔաղաքական

Հայաստանը կարող է ընդունել Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը

Հայաստանը կարող է ընդունել Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից,  այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա միաժամանակ նշել է, որ ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից: 

«Եթե այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից: Բայց առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը, եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,- ասել է վարչապետը:

Մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող դիվանագիտական ֆորումին  Հայաստանը նույնպես հրավիրված է:

Back to top button