ԿարևորՀասարակություն

Հաղորդակցության ուղիները տրանզիտային հսկայական հոսքեր են ապահովելու. ՀՀ վարչապետ

Գործնականում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով տարածաշրջանում կոմունիկացիաների  բացման մասին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանն ու Իրանն էր իրար հետ կապելու, ապա այս սցենարով երկաթուղին Հայաստանը կապում է ԻԻՀ-ի և Ռուսաստանի հետ: Իսկ եթե մեզ հաջողվի հասնել տարածաշրջանային կոմունիկայցիաների և ընդհանրապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, սա նշանակում է Հայաստանը Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով»,- նշել է նա:

Հաղորդակցության ուղիները տրանզիտային հսկայական հոսքեր են ապահովելու: «Ճանապարհների բացումը տրազիտային հոսքեր են բերելու Պարսից ծոցից դեպի Սև ծով, Եվրոպայից, Թուրքիայից, Միջին Արևելքից դեպի Ռուսաստան: Այստեղ է, որ Հայաստանը և նաև Ադրբեջանը հսկայական տրազիտային եկամուներ են ստանալու»,- ասել է վարչապետը::

Back to top button