Հայկական հարց

Հակոբ Սաչակլյանը՝ Մաարայի անապատի որբերի պահապան հրեշտակը․ «Հայկական հարց»

Արաբական անապատներում մեծ արձագանք էր ստացել հայ որբերի փրկության և ազատագրման գործը։ Այդ աշխատանքներին միացել էին արդեն փրկագնված հայուհիներն ու երեխաները։ Տարբեր կազմակերպություններ, հայրենակցական միություններ և հայրենանվեր անձինք էին զբաղվում որբահավաք աշխատանքներով։

Նրանցից Միհրան Միհրանյանն, ազատագրելով ավելի քան 100 որբի, ամուսնացել էր որբուհիներից մեկի հետ։ Մոսուլից դեպի Հալեպ 315 հայ տարագրյալների տեղափոխմանն էր ակտիվորեն մասնակցել Լևոն Աճեմյանը։ Առանձնահատուկ էր նաև Հակոբ Սաչակլյանի դերը որբափրկիչ առաքելության մեջ։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 6-րդ:

Back to top button