ԿարևորՀասարակություն
Էմիլ Տարասյանն ազատվել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ Էմիլ Տարասյանին պաշտոնից ազատելու մասին:
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ Տարասյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի:
Էմիլ Տարասյանը նշանակվել էր նախագահի աշխատակազմի ղեկավար 2018 թ-ին։