ԿարևորՀասարակություն

Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունկավել է քննարկվել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և Արտյոմ Համբարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնել է, որ Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել է ամփոփոխ: 

Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի: Պաշտպանը նշել է, որ կարճ ժամկետում Վերաքննիչ դատարանում բողոք կներկայացնեն:

Back to top button