ԿարևորՔաղաքական

Նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև պետք է լինի քաղաքական ներդաշնակություն. Փաշինյան

Հանրապետության նախագահի հրաժարական տալու մտադրության մասին հայտարարության հրապարակումից ժամեր առաջ ենք այդ մասին տեղեկացել և, բնականավար, նախկինում այդ թեմայով քննարկումներ չենք ունեցել, ֆեյսբուքյան իր էջի  ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին, թե որպես խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի՞ արդյոք հանրապետության նախագահի թեկնածուի ֆավորիտ:

«Այո, այդ թեման պետք է լրջորեն քննարկենք և որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվենք նաև վերջին 4 տարվա պատմության փորձով: Այո, «Քաղաքաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունն է, որ պետք է ընտրի հանրապետության նախագահ: Իհարկե, առանց խորհրդարանական մեծամասնության հնարավոր չէ նախագահի ընտրությունը: Կարծում եմ, որ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն: Պիտի լինի այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանը, կառավարությունը, հանրապետության նախագահը իրենց կապված են զգում միասնական պատասխանատվությամբ»,- ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button